Աշխարհ

12.08.2016 16:44


Նյու Յորքում վերամբարձ կռունկով վնասել են 9/11 ահաբեկչությունների տեղում կանգնած երկնաքերը

Նյու Յորքում վերամբարձ կռունկով վնասել են 9/11 ահաբեկչությունների տեղում կանգնած երկնաքերը

Մանհեթենում վերամբարձ կռունկը վնասել է բարձրահարկ շենքը, որը գտնվում է 2001թ. սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունների հետևանքով քանդված երկնաքերերի վայրում։

Ուժեղ քամու հետևանքով վերամբարձ կռունկի ճոպանը ճոճվել է և կեռը հարվածել է երկնաքերի 12–րդ հարկի ապակեպատ երեսապատմանը։ ТАСС–ը հայտնում է, որ ապակին չի կոտրվել, բայց ճաքեր են առաջացել։

Սա այն երեք շինություններից մեկն է, որը կառուցվում է 9/11–ի երկվորյակ երկնաքերերի փոխարեն։ Այն կշահագործվի 2018թ.։ Ներկա դրությամբ կառուցված է 80 հարկից 45–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը