Աշխարհ

13.08.2016 10:54


Հռոմի պապն այցելել է նախկին մարմնավաճառների ապաստարան

Հռոմի պապն այցելել է նախկին մարմնավաճառների ապաստարան

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չծրագրված այց է կատարել նախկին մարմնավաճառների ապաստարան և լսել կանանցից յուրաքանչուրի պատմությունը։ Այնտեղ 20 կանայք են պաշտպանություն ու տանիք գտել կավատներից ազատվելուց հետո։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Այդ բոլոր կանայք անօրինական են հայտնվել Իտալիայում և պարտադրաբար զբաղվել մարմնավաճառությամբ:

Ֆրանցիսկոս պապը մարդկանց ժամանակակից առևտուրն անվանել է հանցագործություն մարդկության դեմ։ Նաև հույս է հայտնել, որ բոլոր կանայք կարող են նոր կյանք սկսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը