Լրահոս

16.08.2016 21:29


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Օգոստոսի 17-18-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում

Օգոստոսի 17-18-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևանի օգոստոսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.60C (2005 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.90C (1982 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.90

Այս խորագրի վերջին նյութերը