Լրահոս

16.08.2016 18:15


«Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ չհայտարաված այցելությունների մասին

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկներ չհայտարաված այցելությունների մասին

Սույն թվականի օգոստոսի 15-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Այցի շրջանակներում առանձնազրույցներ են ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև Պավել և Արամ Մանուկյանների հետ:

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույցներ են ունեցել մի շարք կալանավորված և դատապատված անձանց հետ: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը:

Առանձնազրույցների և ուսումնասիրությունների արդյունքներով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը