Աշխարհ

16.08.2016 19:55


Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ

Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, կիսաեզրափակչում հաղթելով թուրք մարզիկին, դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ։

Աշխարհի գործող չեմպիոն Ալեքսանյանի մրցակիցը իտալացի Դայիգորո Տիմոնչինին էր, ում հայ ըմբիշը հաղթեց 5-2 հաշվով։

Երկրորդ գոտեմարտում Ալեքսանյանն առանց մեծ դժվարության 8։0 հաշվով գերազանցեց ռումինացի Ալին Չիուրարիուին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հաղթելով թուրք մարզիկին բացարձակ առավելությամբ՝ 9։0, Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ։

Ալեքսանյանը եզրափակչում կմրցի Կուբան ներկայացնող Լուգո Կաբրերայի հետ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը