Լրահոս

16.08.2016 22:15


Հրդեհ Օհանավան գյուղում

Հրդեհ Օհանավան գյուղում

Օգոստոսի 16-ին՝ ժամը 16.53-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտակայքում այրվում է թոնրատուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.10-ին, մարվել՝ 19.26-ին: Այրվել են Լ. Ս.-ին պատկանող թոնրատան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50ք.մ և մոտ 15 խ.մ վառելափայտ:

Այս խորագրի վերջին նյութերը