Աշխարհ

19.08.2016 12:55


«Metallica» խումբը գովազդել է վերջին 8 տարիների ընթացքում առաջին նոր ալբոմը (տեսանյութ)

«Metallica» խումբը  գովազդել է վերջին 8 տարիների ընթացքում առաջին նոր ալբոմը (տեսանյութ)

Լեգենդար ծանր մետալիկ ժանրի «Metallica» խումբը նոյեմբերի 18–ին երկար դադարից հետո թողարկելու է «Hardwired… To Self Destruct» ալբոմը։ Այս մասին հաղորդվում է խմբի կայքում։

«Hardwired» սինգլի տեսահոլովակն արդեն հասանելի է «YouTube»–ում, իսկ դրա պրեմիերան Լարս Ուլրիխը և Ռոբերտ Տրուխիլյոն անցկացրել են օգոստոսի 18–ին՝ «Facebook Live» ծառայության միջոցով։

Ուլրիխի խոսքերով՝ ալբոմը դեռևս ավարտված չէ. մինչև վերջին ձայնագրությունը մնացել է մոտավորապես մեկ շաբաթ։ Օգոստոսի 20–ին խումբը համերգով է ելույթ ունենալու Մինեապոլիսում։

«Rolling Stone»–ի տվյալներով՝ սկավառակը դարձել է «Metallica» խմբի առաջին ստուդիական ալբոմը վերջին 8 տարիների ընթացքում։ 2008թ. խումբը թողարկել էր «Death Magnetic»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը