Աշխարհ

20.08.2016 15:16


Չինաստանում այսօր բացվել է աշխարհի ամենաերկար կամուրջը (ֆոտոշարք)

Չինաստանում այսօր բացվել է աշխարհի ամենաերկար կամուրջը (ֆոտոշարք)

Չինաստանի Հունան նահանգի Չժանցզյացզ այգում պաշտոնապես բացվել է աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը։ Այս մասին հայտնում է «Սինխուան»։

Կամրջի երկարությունը 430 մետր է, լայնությունը՝ 3. գտնվում է երկրից 300 մ բարձրության վրա։

Կամուրջը կառուցված է չափազանց դիմացկուն տասնյակ ապակե կտորներից և միանգամից կարող է 800 մարդ տեղավորել։

Այսօր՝ օգոստոսի 20–ին, կամուրջը կբացվի փորձարկելու համար։

Դեռևս մայիսին հայտնի էր դարձել, որ Չինաստանում ավարտվել է աշխարհի ամենաերկար ապակե կամրջի շինարարությունը, սակայն բացումը հետաձգվել էր տեղատարափ անձրևների պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը