Աշխարհ

20.08.2016 17:40


Ռիոյի Օլիմպիադայում հայտնաբերել են Կիմ Չեն Ընի նմանակին (տեսանյութ)

Ռիոյի Օլիմպիադայում հայտնաբերել են Կիմ Չեն Ընի նմանակին (տեսանյութ)

Համացանցի օգտատերերը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի հյուրերի թվում նկատել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նմանակին։ Զավեշտալի նմանությանը ուշադրություն է դարձրել նաև «The Independent» թերթը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բնատուր նմանությունն ավելի նկատելի դարձնելու նպատակով տղամարդը նույն սանրվածքն էր արել և փորձել նմանակել նրա հագնելաոճը։ Բացի այդ, առաջնորդը երբեմն հայտնվում է տրիբունաներում Հյուսիսային Կորեայի դրոշով, իսկ պիջակի դարձածալին կրում է կարմիր կրծքանշան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը