Լրահոս

16.12.2009 17:14


Ստեփան Դեմիրճյանը հարկ չի համարել առանձին–առանձին անդրադառնալ թիվ 10 ընտրատարածքի թեկնածուներին

Ստեփան Դեմիրճյանը հարկ չի համարել առանձին–առանձին անդրադառնալ թիվ 10 ընտրատարածքի թեկնածուներին

-Ճիշտ կանեն, որ արդար ընտրություններ ապահովեն, բայց իհարկե շատ կասկածելի է՝ դա կարվի՞, թե ոչ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ խոսելով թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրությունների մասին,- թե ինչո՞ւ չկա կոալիցիայի թեկնածու, ավելի ճիշտ կլինի՝ կոալիցիան այդ հարցին պատասխանի, բայց չեմ կարծում՝ որևէ մեկը, որ այնքան միամիտ է, որ հավատա, մտածի, որ լինելու են շատ արդար ընտրություններ։

Արդար ընտրությունների պարագայում էլ ՀԺԿ նախագահը թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի շանսերը բավական բարձր է գնահատում։

Լրագրողները Ս. Դեմիրճյանին խնդրել են պարզաբանել, թե իրականում առաջադրվածներից մյուսներն է՞լ են ընդդիմության թեկնածուներ, քանի որ նրանց հիմնական մասը հենց այդպես է իրեն անվանում։ ՀԺԿ նախագահը, սակայն, հրաժարվել է պարզաբանումներ ներկայացնելուց՝ նշելով, որ հարկ չի համարում առանձին-առանձին անդրադառնալ թեկնածուներից յուրաքանչյուրին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը