Աշխարհ

01.09.2016 19:02


Գվինեթ Փելթրոուն ցուցադրել է, թե ինչպես կարելի է արիստոկրատ տեսք ունենալ անգամ «all-out-casual» ոճով (լուսանկար)

Գվինեթ Փելթրոուն  ցուցադրել է, թե ինչպես կարելի է արիստոկրատ տեսք ունենալ անգամ «all-out-casual» ոճով (լուսանկար)

Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ժամանել է Նյու Յորքում Իսթ Հեմփթոնի գրադարան՝ «Հեղինակային գիշեր» միջոցառմանը։ Բանն այն է, որ դերասանուհին նաև փորձում է իր ուժերը՝ որպես գրող։ Ճիշտ է, այս անգամ նա ներկայացրել է ոչ թե գեղարվեստական, այլ խոհարարական գիրք։ Այս մասին հայտնում է «filmpro.ru» կայքը։

Երեկոյի համար Գվինեթ Փելթրոուն ընտրել էր թեթև հանդերձանք՝ «all-out-casual» ոճի մեջ՝ մուգ կապույտ բլուզ, մարմնագույն շորտեր, որոնք ցուցադրում էին դերասանուհու սլացիկ երկար ոտքերը, ինչպես նաև սանդալներ՝ առանց կրունկի։ Դերասանուհին լիցքաթափված տեսք ուներ։ Շատ լրագրողներ նկատել են, «որ նա ասես հենց նոր լողափից եկած լիներ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը