Աշխարհ

02.09.2016 19:39


«Հարրի Փոթեր–9». հայտնի սերիալը վերադառնում է (տեսանյութ)

«Հարրի Փոթեր–9». հայտնի սերիալը վերադառնում է (տեսանյութ)

Այն պահից, երբ ազդարարվեց բրիտանացի ամենահայտնի կախարդի արկածներին նվիրված «Հարրի Փոթերը և անիծված երեխան» նոր գրքի մասին, լուրեր հայտնվեցին նաև ֆիլմի հնարավոր էկրանավորման մասին։

«filmpro.ru»–ի փոխանցմամբ՝ չնայած գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգն ի սկբանե հայտարարեց, որ պիեսի հիման վրա երբեք ֆիլմ չի նկարահանվի, այնուհանդերձ, ըստ վերջին տեղեկությունների՝ դրա հավանականությունը բավական մեծ է, չնայած պաշտոնական հաստատում դեռևս չկա։

«Warner Bros.» ընկերութունն արդեն իսկ քննարկում է նոր վեպն էկրանավորելու համար անհրաժեշտ իրավունքների ձեռք բերումը։

Առկա տեղեկատվությամբ՝ միայն մեկ դերասանի է պետք հրավիրել նոր դերի համար՝ երիտասարդ կախարդին մարմնավորած Դենիել Ռեդքլիֆին։

Նոր պիեսի գործողություններն ընթանում են Հոգվարթսի պատերազմից 19 տարի անց, երբ Փոթթերն արդեն 36 տարեկան է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը