Աշխարհ

03.09.2016 14:59


Հրապարակվել է Թբիլիսիի կենտրոնում քրեական հեղինակության սպանության տեսանյութը

Հրապարակվել է Թբիլիսիի կենտրոնում քրեական հեղինակության սպանության տեսանյութը

YouTube–ում հրապարակվել են Թբիլիսիի կենտրոնական Վակե շրջանում քրեական հեղինակության սպանության կադրերը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է անցորդը հանում ատրճանակը և սկսում կրակել մեքենայի մեջ գտնվող մարդկանց վրա, ինչից հետո դիմում է փախուստի։ «Новостей Грузии»–ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 2–ի երեկոյան։

Քրեական հեղինակություն Սոսո Ջոխաձեն տեղում զոհվել է, իսկ նրա փաստաբանը, ով նստած էր վարորդի կողքին, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է։ Նրա անունը Բադրի Նաթոբաձե է, սակայն վերջինը չի ընդունում իր մեղքը և հրաժարվում է ցուցմունք տալուց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը