Աշխարհ

03.09.2016 22:30


Պուտինն ու Էրդողանը հանդիպել են

Պուտինն ու Էրդողանը հանդիպել են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը հանդիպել են Չինաստանում, որի ժամանակ Էրդողանը շնորհակալություն է հայտնել երկրների միջև չարթերային չվերթները վերսկսելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Պուտինը հիշեցրել է, որ իրենց վերջին հեռախոսազրույցում Էրդողանը նշել է, որ դեռևս չեն կատարվում պայմանավորվածությունները չարթերային չվերթների վերականգման վերաբերյալ:

«Ինչպես դուք տեսնում եք, նախորդ ամսվա 28-ին Ռուսաստանի կառավարությունը ստորագրել է համապատասխան հանձնարարություն, իսկ երեկ Թուրքիա է ժամանել ռուս զբոսաշրջիկներով օդանավը»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ ռուս զբոսաշրջիկներին շատ ջերմ են ընդունել Թուրքիայում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը