Աշխարհ

06.09.2016 11:50


Պապարացցիները Քիմ Քարդաշյանի մոտ ճաղատացում են նկատել (լուսանկարներ)

Պապարացցիները Քիմ Քարդաշյանի մոտ ճաղատացում են նկատել (լուսանկարներ)

35–ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոր գայթակղիչ լուսանկար է տեղադրել, որում նա արծաթագույն փայլուն լողազգեստով է։ Այն ընդգծում է Քիմի բարեմասնությունները, սակայն պապարացցիները ցույց են տվել, որ աստղի մոտ ամեն ինչ կատարյալ չէ։ Այս մասին հայտնում է «soulpost.ru»–ն։

Քարդաշյանին լուսանկարել են, երբ նա մարզասրահից վերադառնալիս է եղել Նյու Յորքի իր առանձնատուն։ Լուսանկարներում արտահայտիչ կերպով երևում է, որ Քիմն ականջի շրջանում խնդիրներ ունի մազաթափության հետ։

Գաղտնիք չէ, որ ծննդաբերությունից հետո կանանց մոտ հորմոնային անհավասարակշռություն և վիտամինների պակաս կարող է առաջանալ, որի հետևանքով մազերը դառնում են փխրուն և սկսում են թափվել։

Եթե Քիմը փորձի մազերի երկարացման արհեստական միջոցների դիմել, ապա այն կարող է է՛լ ավելի թուլացնել մազարմատները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը