Աշխարհ

06.09.2016 12:20


Պուտինը կարմիր վարդեր է դրել Սամարղանդում Քարիմովի շիրմին (տեսանյութ)

Պուտինը կարմիր վարդեր է դրել Սամարղանդում Քարիմովի շիրմին (տեսանյութ)

Սամարղանդ ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ալ կարմիր վարդեր է դրել Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։

Նախօրեին իր ելույթում Պուտինն ասել էր՝ «կարելի է տարբեր գնահատականներ տալ Ուզբեկստանի նորագույն պատմությանը, սակայն Իսլամ Քարիմովը պահպանեց կայունությունը և նպաստեց երկրի աստիճանական զարգացմանը»։

Հիշեցնենք՝ Քարիմովը մահացել է սեպտեմբերի 2–ին 78 տարեկան հասակում. գլխուղեղի արյունազեղում ստանալուց հետո ուզբեկ առաջնորդի մոտ սրտի կանգ է արձանագրվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը