Աշխարհ

06.09.2016 14:40


Քիմ Քարդաշյանը դստեր հետ նույն հագուստով՝ ամուսնու համերգին (ֆոտոշարք)

Քիմ Քարդաշյանը դստեր հետ նույն հագուստով՝ ամուսնու համերգին (ֆոտոշարք)

Սեպտեմբերի 5–ին ԱՄՆ–ը տոնում էր Աշխատավորների օրը, որը համարվում է ամռան խորհրդանշանական վերջը։ Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել էր նշել սեզոնի բացումն ամուսնու՝ Քանյե Ուեսթի համերգին, որը կայացել էր Մեդիսոն Սքուեր Գարդենում։

Հեռուստաաստղին ուղեկցողն այդ երեկո իր 3–ամյա դուստրն էր՝ Նորթը։ Մայրիկն ու փոքրիկը ցնցել են բոլորին՝ լինելով «Vetements» ապրանքանիշի նույն փայլփլուն զգեստներով։ Միակ տարբերությունն այն էր, որ Քիմի զգեստը ընդգրկում էր մարմինը, իսկ Նորթինը՝ ազատ ոճի մեջ։ Այս մասին հայտնում է «elle.ru»–ն։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը