Աշխարհ

07.09.2016 17:10


Ուրգանտը ծաղրել է Մալախովի «Instagram»–ի լուսանկարը

Ուրգանտը ծաղրել է Մալախովի «Instagram»–ի լուսանկարը

«Երեկոյան Ուրգանտ» հաղորդաշարի հաղորդավար Իվան Ուրգանտը «Գեղեցիկի 5 փայլատակում» խորագրում մեկնաբանել է Անդրեյ Մալախովի անկեղծ լուսանկարը, որը հրապարակված է լրագրողի «Instagram»–ի էջում։

Հաղորդման համար հիմնականում ընտրված են եղել այնպիսի կադրեր, որտեղ թոք շոուի հաղորդավարը պատկերված է մերկ կրծքավանդակով։ Այդ լուսանկարներից մեկի մասին Ուրգանտը կատակել է. «Այն («Instagram»–ը) պետք է փակել, քանի որ սրանից ավելի կատարյալ որևէ բան հնարավոր չէ մտածել»։

Հեգնող հաղորդավարի ուշադրությունից չի վրիպել նաև այն տեսանյութը, որում Մալախովը լոգանք է ընդունում։

«Ջուրը հոսում է կրակի վրա»,– նշել է Ուրգանտը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը