Աշխարհ

08.09.2016 12:35


Երկրին չափազանց մոտ հեռավորությամբ աստերոիդ է անցել (լուսանկար)

Երկրին չափազանց մոտ հեռավորությամբ աստերոիդ է անցել (լուսանկար)

Մինչ աստղադիտարանների մեծ մասը հետևում էր «2016 QL44» անվանումով միջին չափի աստերոիդին, որը զգալի հեռավորությամբ անցավ մեր մոլորակի կողքով, փոքրիկ մի երկնաքար քիչ էր մնում՝ բախվեր Երկրի հետ։ «2016 RB1»–ը Երկիր մոլորակից անցել է ընդամենը 40000 կմ հեռավորությամբ, այսինքն՝ Լուսնից 10 անգամ ավելի մոտ։ Այս մասին հայտնում է NASA–ն։

Գիտնականների խոսքով՝ վերջին 15 տարվա ընթացքում Երկրին այդքան մոտ հեռավորությամբ որևէ երկնային մարմին չի անցել։

Երկնաքարը 7–16մ շառավիղ ունի, սակայն Երկրի հետ բախվելով՝ 2013–ի Չելյաբինսկի պայթյունն էր հիշեցնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը