Աշխարհ

14.09.2016 11:50


Հռոմի պապը կայցելի Ադրբեջան և նույն օրը կվերադառնա Վատիկան

Հռոմի պապը կայցելի Ադրբեջան  և նույն օրը կվերադառնա Վատիկան

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Ադրբեջան։

«haqqin.az»–ի փոխանցմամբ՝ դեպի Կովկաս երկրորդ առաքելական այցի շրջանակներում պոնտիֆիկոսը հոկտեմբերի 2-ի առավոտյան կժամանի Բաքու։

Նշվում է, որ Ֆրանցիսկոսը սուրբ պատարագ կմատուցի Սուրբ կույս Մարիամի եկեղեցում։

Ճաշից հետո նախատեսվում է Պապի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նշվում է, նաև որ պոնտիֆիկոսն այցելելու է Անկախության համար զոհվածների հուշահամալիր, հանդիպելու է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի, ինչպես նաև երկրի տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ և նույն երեկոյան վերադառնալու է Հռոմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը