Լրահոս

15.09.2016 08:33


Լիբանանցու «Renault Duster»–ը Տաթևի վանքի մոտ արգելափակվել է առվի մեջ

Լիբանանցու «Renault Duster»–ը Տաթևի վանքի մոտ արգելափակվել է առվի մեջ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 00.17-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի շրջանի հարավում՝ Տաթևի վանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել մոտակա ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Renault Duster» մակնիշի 983 LD 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Յ. Դ., Լիբանանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձորի ճանապարհին հարակից անցնող առվի մեջ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը