Լրահոս

16.09.2016 08:42


Ահազանգ է ստացվել, որ Գորիսում շենքի դիմաց մարդ կա ընկած

Ահազանգ է ստացվել, որ Գորիսում շենքի դիմաց մարդ կա ընկած

Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.50-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա 8 շենքի դիմաց մարդ կա ընկած. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գետափնյա 9/27 տան բնակիչ Մ. Մ.-ին (ծնված 1954 թ) ալկոհոլի ազդեցության տակ՝ ոչ սթափ վիճակում, մոտեցրել են շտապ օգնության բրիգադին: Վերջինս տեղափոխել է Գորիսի Բ/Կ:

Այս խորագրի վերջին նյութերը