Լրահոս

16.09.2016 11:38


Լոս Անջելեսում 37–ամյա հայ տղամարդու են սպանել (տեսանյութ)

Լոս Անջելեսում 37–ամյա հայ տղամարդու են սպանել (տեսանյութ)

Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում հրազենային վնասվածքներից մահացել է 37-ամյա հայ Հովիկ Կրբոյանը։ Այս մասին հայտնում է «Los Angeles Times»-ը։

Պարբերականը նշում է, որ տղամարդու ուղղությամբ արձակվել է մի քանի կրակոց, երբ վերջինս բացել է իր տան դուռը: Նա տանը եղել է կնոջ ու դստեր հետ, իսկ դուռը բացել է առաքած պիցցան ստանալու նպատակով։

Կատարվածի հետևանքով նրա կինն ու երեխան չեն տուժել:

Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի կապիտան Փոլ Վերնոնի հայտարարությունում նշվում է, որ սպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն, սակայն նման դեպքերը հաճախ տեղի են ունենում բիզնեսին վերաբերող կամ ներընտանեկան վեճերի պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը