Աշխարհ

24.09.2016 10:10


Քլինթոնը ՌԴ հյուրանոցում գաղտնի փաստաթուղթ է մոռացել

Քլինթոնը ՌԴ հյուրանոցում գաղտնի փաստաթուղթ է մոռացել

ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս Ռուսաստանի հյուրանոցում գաղտնի փաստաթուղթ է մոռացել։ Այս մասին հայտնում է «ABC News»–ը՝ ՀԴԲ–ի հրապարակած տվյալներին հղումով։

Ըստ այդ տեղեկատվության՝ ՌԴ այցերից մեկի ժամանակ Քլինթոնի օգնականը պետքարտուղարի սենյակ է տարել նրա պայուսակը, որում գաղտնի փաստաթղթերի թղթապանակ է եղել։

Երբ Քլինթոնն օգնականի հետ լքել է սենյակը, դիվանագետների անվտանգության աշխատակիցներն այնտեղ գաղտնի փաստաթուղթ են գտել։ ՀԴԲ–ից նկատել են, որ ընդունված օրենքով՝ այդ թղթապանակն ընդհանրապես չպետք է հայտնվեր համարում։

ՀԴԲ–ն նաև պարզել է, որ Քլինթոնը 2011–ին ևս մեկ չպաշտպանված էլփոստ է ունեցել «Gmail»–ում։ Նախկին պետքարտուղարի օգնական Մոնիկա Հենլիի խոսքով՝ Քլինթոնը ստիպված է եղել նման քայլի գնալ Խորվաթիա այցի ժամանակ, քանի որ առաջին անձնական էլփոստի հետ տեխնիկական խնդիրներ են առաջացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը