Աշխարհ

03.10.2016 10:40


Հնդկաստանի սահմանապահները Պակիստանից թռչող աղավնի են բռնել

Հնդկաստանի սահմանապահները Պակիստանից թռչող աղավնի են բռնել

Հնդկաստանի սահմանապահները բռնել է մի աղավնի, որը, ենթադրաբար, թռչելիս է եղել Պակիստանից։ Աղավնու մոտ հայտնաբերվել է սպառնալիքներով ուղերձ՝ հասցեգրված Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին։ Այս մասին հաղորդում է «Times of India»–ն։

«Մոդի, մի՛ ընդունիր մեզ այնպիսին, ինչպիսին մենք եղել ենք 1971թ. (հնդկա–պակիստանյան պատերազմի ժամանակ)։ Այսօր յուրաքանչյուր երեխա պատրաստ է կռվել Հնդկաստանի հետ»,–ասվում է թռչնի մոտ հայտնաբերված հաղորդագրության մեջ։

Աղավնուն, ինչպես հաղորդվում է, կալանքի տակ են առել Հնդկաստանի հյուսիսային հատվածի Պանտհանկոթ շրջանում։ Նշվում է, որ ավելի վաղ 2 նման հաղորդագրություն էր հայտնաբերվել փուչիկների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը