Աշխարհ

03.10.2016 12:00


Թալիբները փորձել են գրավել Քունդուզը

Թալիբները փորձել են գրավել Քունդուզը

«Թալիբան» արմատական շարժման զինյալները սկսել են Աֆղանստանի հյուսիսում գտնվող Քունդուզ քաղաքի գրոհը։ Այս մասին հաղորդում է «France-Presse» լրատվական գործակալությունը։

Թալիբները հարձակման են անցել հոկտեմբերի 3–ի վաղ առավոտյան։ Տարածքը տվյալ պահին վերահսկում էր Աֆղանստանի բանակի 2 ուղղաթիռ։ Հարձակման հետևանքով մահացածների և վիրավորների մասին տեղեկատվություն դեռևս չի ստացվել։

РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ վերջին ամիսների ընթացքում իրավիճակը Աֆղանստանում նկատելիորեն վատացել է։ «Թալիբան» արմատական շարժումը սկսել է խոշոր քաղաքների գրոհը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը