Աշխարհ

03.10.2016 16:55


Փարիզի քաղաքապետը դատապարտել է Քարդաշյանի վրա իրականացված հարձակումը

Փարիզի քաղաքապետը դատապարտել է Քարդաշյանի վրա իրականացված հարձակումը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն դատապարտել է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի վրա իրականացված հարձակումը։ Այս մասին հայտնում է «Le Progres»–ը։

«Ես իմ կողմից իմ աջակցությունն եմ հայտնում նրան և ուզում եմ ասել, որ Փարիզում միշտ ուրախ են նրա ներկայության համար։ Ես միանգամայն համոզված եմ, որ ոստիկանությունը կկարողանա արագ հաստատել հարձակվողների ինքնությունը և ձերբակալել նրանց», –ասել է Իդալգոն՝ հավելելով, որ նման դեպքերը քաղաքում հազվադեպ են լինում։

Քաղաքապետի խոսքով՝ ստեղծված իրավիճակը կազդի զբոսաշրջիկների համար Փարիզի գրավչության վրա, որն արդեն իսկ ուժգին տուժել է 2015–ի ահաբեկչություններից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Քարդաշյանի մոտից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր են գողացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը