Աշխարհ

04.10.2016 10:05


Եգիպտոսը հայտարարել է «Մահմեդական եղբայրների» առաջնորդներից մեկին ոչնչացնելու մասին

Եգիպտոսը հայտարարել է «Մահմեդական եղբայրների» առաջնորդներից մեկին ոչնչացնելու մասին

Եգիպտոսի իշխանություները հայտարարել են երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդներից մեկին ոչնչացնելու մասին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Եգիպտոսի ՆԳՆ–ի տվյալներով՝ սպանվածը Մոհամմեդ Քամալն է, որը գլխավորում էր շարժման զինված ջոկատը։

ՆԳՆ–ից հայտնել են, որ ոչնչացվել է նաև շարժման մեկ այլ անդամ։

Ավելի վաղ Քամալը հեռակա կարգով ցմահ ազատազրկման էր դատապարտվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը