Աշխարհ

04.10.2016 10:30


ԱՄՆ–ը հայտարարել է Ռուսաստանի կողմից Սիրիայում С-300 ՀՕՊ համակարգի տեղակայման մասին

ԱՄՆ–ը հայտարարել է Ռուսաստանի կողմից Սիրիայում С-300 ՀՕՊ համակարգի տեղակայման մասին

Ռուսաստանն առաջին անգամ Սիրիայում տեղակայել է նորագույն С-300ВМ «Антей-2500» (SA-23 Gladiator) ՀՕՊ համակարգը։ Այս մասին հայտնում է «Fox News» հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ–ում 3 աղբյուրի։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ համակարգի բաղադրիչները սիրիական Տարտուս քաղաքի ռուսական ռազմածովային բազա են հասել անցյալ հանգստյան օրերին։ Ամերիկյան հետախուզական ընկերությունում պնդում են, որ համակարգի բաղադրիչները դեռևս չեն բացվել։

Ամերիկյան աղբյուրների տվյալներով՝ սա առաջին անգամն է, որ Ռուսաստանը տեղակայում է С-300 ՀՕՊ համակարգն իր սահմաններից դուրս։

Հարցին, թե ում դեմ կարող են ուղղված լինել նմանատիպ համակարգերը, ԱՄՆ–ի ներկայացուցիչները պատասխանել են հեգնանքով՝ ակնարկելով, որ Սիրիայում ահաբեկիչները ռազմաօդային ուժեր չունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը