Լրահոս

04.10.2016 10:40


Հոկտեմբերի 4–ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 4–ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 4–ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է:

Նշել այս օրը որոշվել է Ֆլորենցիայում 1931 թվականին՝ բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում։ Օրվա ընտրությունը պատահական չէր. հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկ Ասսիզյան Ֆրանցիսկի մահվան օրն է (մահացել է 1226 թվականին)։ Ֆրանցիսկը կաթոլիկների մոտ համարվում է կենդանիների խնամակալը։

Օրվա նպատակն է մարդկանց ուշադրությունը գրավել Երկիր մոլորակի մնացած բնակիչների խնդիրների վրա։

Արդեն 2008–ի հոկտեմբերի 4–ին օրվան նվիրված տարաբնույթ միջոցառումներ անցկացվեցին աշխարհի 66 երկրում։

Այս խորագրի վերջին նյութերը