Աշխարհ

04.10.2016 14:10


Իսրայելն Ադրբեջանին «Երկաթյա գմբեթ» կմատակարարի (տեսանյութ)

Իսրայելն Ադրբեջանին «Երկաթյա գմբեթ» կմատակարարի (տեսանյութ)

Իսրայելը մոտ ժամանակներս Ադրբեջանին «Երկաթյա գմբեթ» («Железный купол») հակահրթիռային համալիր կմատակարարի։ Այս մասին հայտնում է «1news.az»–ը՝ ադրբեջանցի պատգամավոր Եվդա Աբրամովին հղումով:

«Այդ զինատեսակն արդեն պատրաստ է Ադրբեջանին տրամադրելու համար», - ասել է Աբրամովը՝ հավելելով, որ առաջիկայում ադրբեջանական բանակը կհամալրվի հեռահար նոր ռազմավարական զինատեսակներով:

«Rafael» իսրայելական ընկերության կողմից ստեղծված հակահրթիռային համալիր «Երկաթյա գմբեթը» մարտավարական զենք է՝ նախատեսված 4-70 կմ վրա գտնվող անկառավարելի մարտավարական հրթիռներից պաշտպանվելու համար: Համալիրի մարտկոցներից յուրաքանչյուրը ունակ է 150 քկմ տարածք պաշտպանել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը