Աշխարհ

05.10.2016 15:10


Անջելինա Ջոլին Չառլի Շինի նախկին կնոջ առանձնատունն է վարձել (ֆոտոշարք)

Անջելինա Ջոլին Չառլի Շինի նախկին կնոջ առանձնատունն է վարձել (ֆոտոշարք)

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին Չառլի Շինի նախկին կնոջ՝ Դենիզ Ռիչարդսի առանձնատունն է վարձել։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։

Ամառանոցը տեղակայված է կալիֆոռնիական Հիդդեն–Հիլս քաղաքում։

Տան մակերեսը մոտ 800 քմ է, այն ունի 6 ննջասենյակ, հանգստի սրահ, գինու համտեսման սենյակ, ճաշասենյակ, խոհանոց։

Ռիչարդսն այն գնել էր 2007–ին՝ ամուսնալուծությունից հետո։ 2015–ին դերասանուհին այն վաճառքի է հանել 7,75 մլն դոլարով։ Ռիչարդսը երկու անգամ իջեցրել է գինը, քանի որ գնորդներ չեն գտնվել։

Ջոլին երեխաների հետ այնտեղ է տեղափոխվել Մալիբուի առանձնատնից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոլին 6 երեխայի ժամանակավոր խնամակալ է կարգվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը