Աշխարհ

05.10.2016 20:35


Տղամարդը «մեռած ջրահարսի» մնացորդներ է գտել (լուսանկար, տեսանյութ)

Տղամարդը «մեռած ջրահարսի» մնացորդներ է գտել (լուսանկար, տեսանյութ)

Տղամարդը պնդում է, որ Նորֆոլքի լողափերից մեկում ջրահարս է գտել։ Այս մասին հայտնում է «dailymail»–ը։

«Այսօր ես Գրեյթ–Յարմուտ քաղաքում հայտնաբերել եմ մի էակ, որը մեռած ջրահարս է հիշեցնում»,– սոցցանցում հրապարակած լուսանկարները մեկնաբանել է Փոլ Ջոնսը։

Սարսափելի պատկերներում երևում է՝ ինչպես է սկսել քայքայվել ավազին ընկած խորհրդավոր էակի մարմինը, որը ձկան նման պոչ ունի։

Օգտատերերի մի մասը համաձայնել է Ջոնսի հետ, որ արտասովոր էակն իսկապես ջրահարս է, մի մասն էլ գրել է, որ դա պարզապես մեռած փոկ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը