Աշխարհ

06.10.2016 10:50


Հայտնի է՝ երբ էկրաններ կբարձրանա «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմը

Հայտնի է՝ երբ էկրաններ կբարձրանա «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմը

Հայտնի է դարձել Սանդրա Բալլոքի և Քեյթ Բլանշեթի մասնակցությամբ «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի՝ էկրաններ բարձրանալու ամսաթիվը։ Ինչպես հաղորդում է «The Hollywood Reporter»–ը, դա կլինի 2018թ. հունիսի 8–ին։

Կինոնկարում նկարահանվել են նաև Սառա Փոլսոնը, Էնն Հեթուեյը, Հելենա Բոնեմ Քարթերը, Մինդի Քեյլինգը, Ռիհաննան։ Ֆիլմի ռեժիսորը Գերի Ռոսն է, ինչպես նաև սցենարի համահեղինակը։ Նախագծով զբաղվում են «Warner Bros.» և «Village Roadshow Pictures» ընկերությունները։

Ֆիլմի աշխատանքները պետք է սկսեն հոկտեմբերի ամսին Նյու Յորքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը