Աշխարհ

06.10.2016 11:50


Ավելի քան 10 տարի անց «The Rolling Stones»–ն ալբոմ է թողարկում

Ավելի քան 10 տարի անց «The Rolling Stones»–ն ալբոմ է թողարկում

Բրիտանական «The Rolling Stones» ռոք խումբը թողարկելու է առաջին ստուդիական ալբոմը ավելի քան 10 տարի հետո։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը

Նշվում է, որ խումբը թողարկել է ալբոմը ստուդիայում 3 օր աշխատելուց հետո։ Հայտնի բրիտանացիների նոր ալբոմը դասական չիկագոյան բլյուզի ոճի մեջ է, ներառում է նաև այդ ոճի հայտնի երգերի քավր տարբերակները։

Խմբի մասնակիցներից բացի՝ ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել է նաև կիթառահար Էրիկ Քլեփթոնը։

Խմբի վերջին «A Bigger Bang» անվանմամբ ստուդիական ալբոմը լույս էր տեսել 2005թ

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը