Աշխարհ

11.10.2016 10:25


Ըստ՝ Սթոլթենբերգի «Իսկանդերի» տեղակայումը Կալինինգրադում բխում է Ռուսաստանի սովորական պահվածքից

Ըստ՝ Սթոլթենբերգի «Իսկանդերի» տեղակայումը Կալինինգրադում բխում է Ռուսաստանի սովորական պահվածքից

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը Կալինինգրադում «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրներ տեղակայելով՝ հետևում է իր «սովորական պահվածքին»։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Պասսաու քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսում ելույթ ունենալով՝ Սթոլթենբերգն ասել է, որ այդ պահվածքը նկատվում է արդեն երկար ժամանակ։

РИА «Новости»–ն հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հաստատել է Կալինինգրադում «Իսկանդեր» տեղակայելու մասին տեղեկատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը