Լրահոս

11.10.2016 12:16


«Դիատոմիտ» կոչվող հանքավայրի մոտ «Nissan Patrol»–ը գլորվել է ձորը

«Դիատոմիտ» կոչվող հանքավայրի մոտ «Nissan Patrol»–ը գլորվել է ձորը

Հոկտեմբերի 11-ին, ժամը 05.05-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի վարչական տարածքում՝ «Դիատոմիտ» կոչվող հանքավայրի մոտ, «Nissan Patrol» մակնիշի 10 PO 010 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և 100 մ. գլորվել ձորը:

Ստացված վնասվածքներից տեղում զոհվել է վարորդ՝ Մ. Հ. (ծնված 1979 թ.):

Փրկարարները ուղևորներ Վ. Ա.-ին (ծնված 1980 թ.) և Կ. Ն.-ին (ծնված 1980 թ.) պատգարակով ձորից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ուղևոր Ռ.Կ. (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը