Լրահոս

14.10.2016 11:31


Դատախարտյալին բերված լոլիկի մեջ դեղահաբեր են հայտնաբերել (լուսանկար)

Դատախարտյալին բերված լոլիկի մեջ դեղահաբեր են հայտնաբերել (լուսանկար)

Հոկտեմբերի 13-ին` ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատախարտյալին բերված հանձնուքի մեջ դեղահաբեր են հայտնաբերել։

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ իրացնելով օպերատիվ տվյալները՝ Քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված հանձնուքում եղած 6 լոլիկի միջից հայտնաբերել են փաթեթավորված օվալաձև սպիտակ դեղահաբեր` ընդհանուրը 2,9 գրամ քաշով:

Հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը