Լրահոս

09.11.2016 14:40


Պեսկով. «Պուտինն ԱՄՆ ընտրություններին չէր հետևում հեռուստացույցին կպած»

Պեսկով. «Պուտինն ԱՄՆ ընտրություններին չէր հետևում հեռուստացույցին կպած»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահական ընտրություններին չէր հետևում հեռուստացույցի էկրանին կպած։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բնականաբար, նա չէր հետևում ընտրություններին հեռուստացույցին կպած. ամեն դեպքում, նա շատ գործ ունի. նա Ռուսաստանի նախագահն է», –նշել է նա։

Պեսկովի խոսքով՝ Պուտինին զեկուցել են ընտրությունների արդյունքների մասին, երբ ամեն ինչ հստակ է եղել։

Ավելի վաղ էլ Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը Թրամփի հետ հանդիպում չի ծրագրում։

Կրեմլի ներկայացուցիչը նաև աբսուրդ է անվանել այն ենթադրությունը, որ Ռուսաստանը ներգործել է ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։

«Ես կոչ եմ անում ձեզ հիշել նախագահ Պուտինի խոսքերը։ Նա նշել էր, որ աբսուրդ կլիներ ենթադրել, թե աշխարհում որևէ երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, կարող է ներգործել ԱՄՆ նախագահական ընտրարշավի վրա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը