Տնտեսական

02.11.2010 16:07


Կառավարության ներկայացրած կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը ձախողվա՞ծ է

Կառավարության ներկայացրած կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը ձախողվա՞ծ է

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն անդրադառնալով կառավարության ներկայացրած բարեփոխումներին՝ ասել է, թե այն, ինչ արել է կառավարությունը, բացարձակ հիմարություն է, և ՀԱԿ-ն ունի կենսաթոշակային բարեփախումների իր ծրագիրը։

-Ես կուզեի, որ իշխող կոալիցիան, ինչքան էլ իրար նկատմամբ վատ լինենք, մի քիչ սովորեր, թե ինչ կնշանակի կենսաթոշակային  բարեփոխում,-նշել  է նա։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ կենսաթոշակային ապահովագրությունը չպետք է տալ ԿԲ-ին, քանի որ երբ բոլոր արժեթղթերի ֆոնդային բորսաները տրվում են ԿԲ-ին, նա թույլ չի տալիս, որ այդ ոլորտները բարելավվեն, որովհետև ԿԲ-ն  շահագրգռված է բանկերի կառավարմամբ, իսկ այս ոլորտները բանկերի հետ մրցակցում են։

Նրա խոսքերով՝ ՀՀ-ում կենսաթոշակային խնդիրները բավական ծանր են։

-Եկեք համեմատենք Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում իրավիճակը 1995 և 2010 թվականներին։ 1995թ. Հայաստանում միջին աշխատավարձը  եղել է 17,4 դոլար, Ադրբեջանում՝ 14 դոլար, Վրաստանում՝ 10 դոլար։ Կնենսաթոշակները՝ Հայաստանում 5,9 դոլար, Ադրբեջանում՝ 5 դոլար և Վարստանում՝ 4 դոլոր։ Իսկ 2010թ. միջին աշխատավարձը Հայստանում կազմել է 286 դոլար, Ադրբեջանում՝ 390 դոլար, Վարաստանում՝ 323 դոլար։ Տեսեք, որ մենք վերջում ենք արդեն։ Կենսաթոշակը Հայաստանում  60 դոլար է, Ադրբեջանում՝ 110 դոլար, իսկ Վրաստանում՝ 48 դոլար։ Դեռ չի անցել մեզ, բայց հեսա մի քանի ամսից կանցնի։ Այս ցուցանիշները ցույց են տալիս,  որ, այո՛, միջին թոշակը 17,4-ից դարձել է 286 դոլար, բայց խնդրում եմ ուշադիր եղեք, այդքան անգամ չի բարձրացել, որովհետև դոլարի արժեքը 6 անգամ փոխվել է, և ստացվում է, որ 2 անգամ է միջին կենսաթոշակն ավելացել։ Խնդիրն այն է, որ մյուս երկրներում 5 անգամ է ավելացել,-նշել  է Հրանտ Բագրատյանը։

Նա նշել է, որ այսօվա մեր միջին կենսաթոշակը միջին աշխատավարձի ընդամենը 20%-ն է, ինչը ծայրահեղություն է։

-Քանի որ կենսաթոշակառուներն ամենամեծ ընտրազանգվածն են Հայաստանում, և հենց նրանք  ավելի են հակված վերցնել 5-10 հազ. դրամ և տալ ձյանը նրանց, ում պետք է, նրանց միշտ թողնում են այսպիսի նարկոտիկ կախվածության մեջ։ Հիմա ուզում են բարեփոխումներ անել, այսինքն եթե հնի դեպքում նոր սերունդն է  վճարում  ծերերի համար, ապա այս փոփոխությամբ ես եմ վճարում իմ ապագայի համար, ինչն առկա է ամբողջ  աշխարհում,-հայտարարել է տնտեսագետը։

Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ փոփոխությունների հիմնական մեխանիզմն է՝ պահպանելով պետական կենսաթոշակները՝ փոքրացնել դրանց ծավալները, ու հնարավորություն տալ մարդուն՝ վաստակել իր ծերության համար։ Ընդ որում, պետական թոշակը պետք է կապել միջին աշախատավարձի հետ (միջին աշխատավարձը կբարձրանա՝ կբարձրանա նաև պետական թոշակը, իսկ եթե իջնի, ապա կիջնի նաև պետական թոշակը), ինչը կառավարության ներկայացրած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրում ներառված չէ։

-Օրենքը մի բացարձակ հիմարություն է։ Օրենքում ասվում է, որ եթե աշխատողն իր գրպանից 5% ամեն ամիս դնի, ապա պետությունն էլի իր հերթին բյուջեից 5% վրան կավելացնի, ու կձևավորվի ապահովագրական պոլիսը, որը, ասենք, 55 տարեկանից հետո դուք կարող եք օգտագործել։ Կար երեք ելք՝ միայն դուք եք դնում, դուք ու պետությունն են դնում, կամ դուք ու գործատուն եք դնում։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետութունը պետք  է մասնավոր թոշակի վրա փող դնի, եթե արդեն պետական թոշակը կա։  Էս ո՞ւմ փողերն են բերում-դնում մասնավոր թոշակի վրա։ Հետո հաշվարկ արեցինք մենք, որ ըստ վիճակագրության՝ միջին աշխատավարձը 110 հազ. դրամ է, 1 մլն 150 հազ. աշախատող կա, ու եթե ամեն ամիս 5% հատկացվի, ստացվում է ամսական մոտ 300 մլն դրամ։ 300 մլն դրամ էլ պետությունն է ավելացնում, ստացվում է 600 մլն դրամ։ Հիմա հարց է առաջանում, որ եթե ամիսը 300 մլն դնում եք, ինչո՞ւ  այս տարվա բյուջեում այդ տարեկան հաշվարկով 125 մլրդ դրամը չկա։ Սրանով հանդերձ՝ հլա մի Տիգրան Սարգսյանի խելքին նայեք։ Պարզվում է, որ 600 մլն-ով պետք է դրսում արժեթուղթ առնեն,-մանրամասնել է նա։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ իշխանությունը ցանկություն է ունեցել 600 մլն հիմնագլխով կապիտալի տերը դառնալ, բայց հաշվարկաներն այնքան սխալ են եղել, որ չեն կարողանում կիրառել իրենց հանցավոր ծրագիրը։

-Ֆինանսների նախարարը հայտարարություն արեց, որ մի 3 տարով հետաձգում են այս բարեփոխումները։ Այսինքն՝ 9 տարի հետաձգել են, հիմա էլ  ևս 3 տարի են հետաձգում։ Սա նշանակում է, որ հրաժարվում են այս ծրագրից. չէ՞ որ 3 տարի հետո իշխանություն կփոխվի, իրենք չեն լինի։ Պարզապես իրենք չեն կարողանում հիմա նստել ու տղամարդավարի ասել՝ կներե՛ք, սխալվեցինք, սա ճիշտ  բան չէր։ Դե ո՞նց կլին։ Եթե իրենք  ազնիվ լինեին, կարող էին  ասել, որ օրենքը ամբողջությաբ սխալ է,-ասել է տնտեսագետը։

Նա ներկայացրել է, թե որպես բարեփոխում ՀԱԿ-ը ինչ է առաջարկում։

-Մենք  առաջարկում ենք, որ եթե գործավարը որոշի կենսաթոշակային ապահովագրության համար գումար դնի, ապա դրա դիմաց պետք է դնի նաև գործատուն, և դա՝ պարտադիր կերպով։ Երկրորդ գլխավոր կետն այն է, որ գործատուն պարտավոր է իր շահույթից փոխանցի։ Երրորդ՝ այդ գումարները որ գոյանում են, բոլորը մտցվում են ծախսերի մեջ ու շահութահարկման բազզայից ազտվում են, և այդ գումարները պետք է ներդրվեն բացարձակապես ՀՀ տարածքում սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների վրա ներդրում կարտրալու մեջ,-եզրափակել է Հրանտ Բագրատյանը։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը