Աշխարհ

26.11.2016 10:00


«Սև ուրբաթ» ԱՄՆ–ում. կան զոհեր ու տուժածներ (տեսանյութ)

«Սև ուրբաթ» ԱՄՆ–ում. կան զոհեր ու տուժածներ (տեսանյութ)

Առնվազն 2 մարդ է զոհվել, 4–ը՝ վիրավորվել ԱՄՆ տարբեր նահանգներում «սև ուրբաթ» օրը տեղի ունեցած մի քանի հրաձգության հետևանքով, երբ երկրում Ծննդյան տոներին նախորդող մեծ զեղչեր են հայտարարվում։

«New York Daily News»–ի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում խոշոր առևտրի կենտրոնների մոտ հրաձգության առնվազն 4 դեպք է արձանագրվել։ Նյու Ջերսի նահանգում մեկ մարդ է զոհվել, մյուսը վիրավորվել է «Macy's» համալսարանի մոտ, որտեղ անհայտ անձը կրակ է բացել 20-ամյա տեղաբնակի և նրա եղբոր ուղղությամբ։ Առաջինը մահացել է տեղում, երկրորդը հոսպիտալացվել է վնասվածքներով։

Նևադա նահանգի «Walmart» հիպերմարկետի կայանատեղիում գնորդներից մեկը գնդակահարել է մեկ այլ գնորդի և թաքնվել դեպքի վայրից. տղամարդիկ չեն կարողացել կիսել ավտոկայանատեղին։

Թեննեսի նահանգում՝ Մենֆիսում, անհայտ անձինք կրակ են բացել կայանատեղիից դուրս եկող մի տղամարդու ուղղությամբ, որը լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է։ Թեննեսիի ևս 2 բնակիչ տուժել է Չաթթանուգ քաղաքի հիպերմարկետի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը