Աշխարհ

26.11.2016 10:25


Իրանում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 44–ի

Իրանում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 44–ի

Իրանի հյուսիսում՝ Թեհրանից 250 կմ արևելք, ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 44–ի։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորվել է առնվազն 100 ուղևոր։

Գնացքների բախման ժամանակ 4 վագոն է դուրս ընկել ռելսերից, ևս երկուսն այրվել է։ Տուժածները հոսպիտալացվել են։

Կատարվածի պատճառներն ուսումնասիրվում են։ Հայտնի է, որ գնացքներից մեկը վթարից առաջ կանգառում է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը