Աշխարհ

02.12.2016 10:28


Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ «Անադոլուի» փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակը,Կիպրոսի խնդիրը։

Էրդողանը Մերկելին ևս մեկ անգամ հայտնել է, որ Եվրոպայում գործող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայում պետհեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող Ֆեթհուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման գործունեության և ֆինանսական աջակցության կանխարգելման ուղղությամբ մեծ ակտիվություն է ակնկալում Գերմանիայից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը