Աշխարհ

02.12.2016 15:18


Մարմարե ծովում պայթյուն է որոտացել լցանավի վրա

Մարմարե ծովում պայթյուն է որոտացել լցանավի վրա

Մարմարե ծովում՝ Ստամբուլի Բյույուքչեքմեջե շրջանի մոտ, պայթյուն է որոտացել նավթային լցանավի վրա։ Կատարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 2–ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Տեղական ԶԼՄ–ի տվյալներով՝ պայթյունը որոտացել է պոմպով նավթ քաշելու ժամանակ։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ և շտապօգնության ծառայությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը