Լրահոս

05.12.2016 08:12


Դավիթաշենի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ներսում քաղաքացի է եղել

Դավիթաշենի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ներսում քաղաքացի է եղել

Դեկտեմբերի 5-ին, ժամը 01.06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 38-րդ շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մարվել է ժամը 01.53-ին: Ննջասենյակում այրվել է մահճակալ՝ անկողնային պարագաներով:

Փրկարարները բնակարանից անգիտակից վիճակում դուրս են բերել 1960 թ. ծնված Տ. Հ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը