Աշխարհ

06.12.2016 10:45


Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկել են ավելի քան 40 չվերթ, ևս 29-ը՝ հետաձգել։ Այս մասին հաղորդվում է «Яндекс.Расписание»–ում։

Դոմոդեդովո օդանավակայանում հետաձգվել է 19 չվերթ, 9–ը չեղարկվել է։ Շերեմետևոյում հետաձգվել է 10 չվերթ, չեղարկվել է 35–ը։ Վնուկովո օդանավակայանում չեղարկվել է մեկ չվերթ։

Համաձայն «Яндекс.Расписание»–ի՝ Ժուկովսի օդանավակայանի չվերթների ժամանակացույցի փոփոխություն չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը