Աշխարհ

06.12.2016 15:05


Սահադաշտի վերածված Մոնրեալի փողոցներում զանգվածային ՃՏՊ–ներ են գրանցվում (տեսանյութ)

Սահադաշտի վերածված Մոնրեալի փողոցներում զանգվածային ՃՏՊ–ներ են գրանցվում (տեսանյութ)

Կանադական Մոնրեալի՝ մերկասառույցով պատված փողոցներն իսկական սահադաշտի են վերածվել։ Տեղաբնակները բջջայիններով նկարահանել են քաղաքի փողոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ՃՏՊ–ն. իրար հետևից բախվում են ավտոմեքենաներ, ձնամաքրման տեխնիկան և ոստիկանական մեքենան։

Ուժգին ձնաբքից հետո գոյացած մերկասառույցն անհնար է դարձրել արգելակումը։ «tvzvezda.ru»–ի փոխանցմամբ՝ կատարվածի հետևանքով տուժածներ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը