Աշխարհ

08.12.2016 20:50


Ընձուղտները գտնվում են անհետացման սպառնալիքի տակ

Ընձուղտները գտնվում են անհետացման սպառնալիքի տակ

Աշխարհի ամենաբարձրահասակ կենդանիներն անհետացման սպառնալիքի տակ են։ Ինչպես գրում է «The Guardian»–ը, համաձայն Կարմիր գրքի տվյալների՝ վերջին 30 տարվա ընթացքում ընձուղտների պոպուլյացիան 40%–ով նվազել է՝ 157 հազարից հասնելով 97 հազարի։

Հետազոտողներն այդ երևույթը կապում են Աֆրիկայում բնակչութան աճի հետ, ինչի հետևանքով ընձուղտները կորցնում են իրենց շրջակա միջավայրը գյուղատնտեսության զարգացման և անտառահատման պատճառով։ Գլխավոր գործոն է հանդիսանում նաև անօրինական որսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը