Լրահոս

08.12.2016 17:09


Երևանում տրակտորը քարշակի վրայից ընկել է և հայտնվել Lexus-ի վրա

Երևանում տրակտորը քարշակի վրայից ընկել է և հայտնվել Lexus-ի վրա

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 33-ամյա Արմեն Հովհանյանը, վարելով բեռնատար քարշակ ավտոմեքենան, չի պահել անվտանգության կանոնները։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, այդ ամենի արդյունքում քարշակի վրա բարձած տրակտորն ընկել է քարշակի վրայից և հետ ընթանալով՝ հայտնվել Երևանի բնակիչ, 63-ամյա Հարություն Գևորգյանին պատկանող Lexus մակնիշի 19 ԼՕ 030 համարանիշի ավտոմեքենայի վրա՝ ամբողջովին վնասելով մեքենայի առաջամասը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը