Լրահոս

08.12.2016 17:50


Փոխոստիկանապետ. «Ճանապարհային ոստիկանությանը «շերիֆական ինստիտուտ» կփոխարինի»

Փոխոստիկանապետ. «Ճանապարհային ոստիկանությանը «շերիֆական ինստիտուտ» կփոխարինի»

ԱԺ-ում «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ դրա հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտարարել է, որ ներկա իրավիճակը շտկելու և գլոբալ բարեփոխումներ կատարելու համար աշխատում են մի քանի ուղղությամբ։

Մասնավորապես, նա անդրադարձել է համայնքային ոստիկանության ներդրման նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ գաղափարն այնպիսին է, որ ոստիկանությունն աշխատի համայնքների հետ և կապի մեջ լինի:

Եթե շատ կոպիտ ասեմ, սա «շերիֆական ինստիտուտի» ներդրում է՝ հայկական տարբերակով,- ասել է նա։

Ըստ Եղիազարյանի՝ խոսքը պարեկային ծառայությանն անցնելու մասին է, այսինքն՝ ընդհանրապես «Ճանապարհային ոստիկանություն» հասկացությունը, ըստ երևույթին, կվերանա, և կլինի պարեկային ծառայություն։

Վարդան Եղիազարյանը նաև հավելել է, որ ուսումնասիրում են միջազգային փորձը՝ քրեական ոստիկանություն և հասարակական անվտանգության ոստիկանություն ստեղծելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը